Քրդական համայնքն ակցիա է իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ


Քրդական համայնքն ակցիա է իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

  • 15-02-2025 13:55:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
sputnik. 1999 թվականից Օջալանը բանտարկված է Էմրալի կղզում։
 
Քրդական համայնքը Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է իրականացնում Աբդուլլահ Օջալանի բանտարկության 26-րդ տարելիցի կապակցությամբ։
 
Նրանք կարծում են, որ Օջալանն անհիմն է դատապարտված ու կոչ են անում ամբողջ աշխարհին ուշադրություն դարձնել քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմնակալ քաղաքականությանը։
 
Նշենք, որ հեղափոխական և քաղաքական գործիչ, Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր և նախկին ղեկավար Աբդուլլահ Օջալանը Թուրքիայում դատապարտված է ցմահ ազատազրկման։ 1999 թվականից նա բանտարկված է Էմրալի կղզում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը