ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է ադրբեջանական կեղծիքը սահմանին կրակոցների մասին


ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է ադրբեջանական կեղծիքը սահմանին կրակոցների մասին

  • 17-03-2025 12:26:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արմենպրես. Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ մարտի 16-ին և 17-ին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում պարեկություն իրականացրած դիտորդները սահմանին որևէ անսովոր ակտիվություն չեն նկատել՝ փաստացի հերքելով Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։

«Մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»,- ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: Մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք անգամ կեղծ լուր է տարածել, թե հայկական զինված ուժերը իբր կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։  

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը