Դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման


Դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման

  • 17-03-2025 13:39:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Վրաստանի դատարանը 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ 2021 թվականին սահմանն ապօրինի հատելու համար, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
 
Օրերս Թբիլիսիի դատարանը Վրաստանի 3-րդ նախագահին մեղավոր էր ճանաչել պաշտոնավարման ընթացքում պետբյուջեից մի քանի միլիոն դոլար յուրացնելու համար և դատապարտել 9 տարվա ազատազրկման։
 
Այսպիսով, Սաակաշվիլին բանտում կանցկացնի 12 տարի 6 ամիս։ Ազատազրկման ժամկետը կհաշվարկվի ձերբակալման պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։
 
Նախկին նախագահի նկատմամբ դատավարությունը շարունակվում է նաև 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերի հետ կապված գործերով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը