Թմրամիջոց տեղադրող երիտասարդներ են ձերբակալվել․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը


Թմրամիջոց տեղադրող երիտասարդներ են ձերբակալվել․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

  • 12-05-2025 14:39:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին մայիսի 6-ին: Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում նրանք հայտնաբերեցին ու ձերբակալեցին 19-ամյա երկու երիտասարդի, մեկը Նոր Հաճնի, մյուսը` Երևանի բնակիչ:
 
Երկուսի խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին զիպ փականով փաթեթներ, որոնք իրենց հերթին լցված էին կպչուն ժապավենի փաթեթներով: Ձերբակալվածների մոտ եղած 21 փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր:
 
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք մարիխուանայով փաթեթները ձեռք են բերել Տելեգրամյան մի կայքէջի օգտատիրոջից` իրացնելու նպատակով: Պարզվեց նաև, որ նրանք նախքան ձերբակալվելը Արաբկիր վարչական շրջանում տեղադրել են երկու փաթեթ, որի դիմաց պետք է գումար ստանային։ Տեղադրված փաթեթները հայտնաբերվել են։
 
Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
 
Կրկին հիշեցնում ենք, որ քրեաիրավական իմաստով թմրամիջոցով փաթեթներ տեղադրելը ևս իրացում է, որի համար նախատեսվում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։
 
 
ՀՀ ոստիկանություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն