Զելենսկին հայտնել է, որ կրկին կխնդրի Թրամփին զենք մատակարարել Ուկրաինային


Զելենսկին հայտնել է, որ կրկին կխնդրի Թրամփին զենք մատակարարել Ուկրաինային

  • 16-06-2025 19:30:01   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ G7-ի գագաթնաժողովում կրկին կխնդրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զենք մատակարարել Ուկրաինային, սակայն հավելել է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը օրակարգում չէ։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BGNES-ը։ «Իրականում հարցերից մեկը, որը ես կքննարկեմ նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, պաշտպանական փաթեթն է, որը Ուկրաինան պատրաստ է ձեռք բերել», - ասել է Զելենսկին Վիեննա կատարած այցի ժամանակ, որտեղից նա մեկնել է Կանադա՝ մասնակցելու G7-ի երկրների ղեկավարների հանդիպմանը։Համաժողովը կկայանա հունիսի 16-ից 17-ը։

Այս տարի գագաթնաժողովին հրավիրված են նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Հնդկաստանի նախագահ Նարենդրա Մոդին։ 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը