ԱՄՆ այցելելիս այնտեղ գտնվելու ժամկետը սահմանվում է երկիր մուտք գործելու պահին. դեսպանություն


 

ԱՄՆ այցելելիս այնտեղ գտնվելու ժամկետը սահմանվում է երկիր մուտք գործելու պահին. դեսպանություն

  • 22-07-2025 19:55:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է, որ ԱՄՆ այցելելիս այնտեղ գտնվելու ժամկետը սահմանվում է Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայողի կողմից՝ երկիր մուտք գործելու պահին։
 
«Այդ ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ։
 
ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը ճշտել կարող եք ցանկացած պահի՝ բացելով I-94 ձևը (դաշտ՝ admit until date) i94.cbp.dhs.gov էջում»,- ասվում է հաղորդագրությունում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն