Ղազախստանն ու ԱՄՆ-ը համագործակցության հուշագիր են ստորագրել կարևորագույն օգտակար հանածոների ոլորտում


 

Ղազախստանն ու ԱՄՆ-ը համագործակցության հուշագիր են ստորագրել կարևորագույն օգտակար հանածոների ոլորտում

  • 06-11-2025 20:17:51   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am  Ղազախստանը և ԱՄՆ-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր կարևոր օգտակար հանածոների ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ հայտնել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը:
 
Փաստաթուղթը ստորագրել են Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևը և ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկը՝ Տոկաևի ներկայությամբ։
 
Ղազախստանի նախագահը նախօրեին ժամանել էր Վաշինգտոն՝ մասնակցելու «Կենտրոնական Ասիա - ԱՄՆ» գագաթնաժողովին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը