Պատրաստ են Ղազախստանից ներմուծված ցորենի որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտության արդյունքները


 

Պատրաստ են Ղազախստանից ներմուծված ցորենի որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտության արդյունքները

  • 14-11-2025 20:02:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկում ընգրկված և ՀՀ-ում գործող համապատասխան ԳՈՍՏ-տեխնիկական պայմանների՝ Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներմուծված ցորենի նմուշները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում ենթարկվել են որակական փորձաքննության՝ ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութի քանակություն, խոնավություն և զգայաբանական (գույն, հոտ) ցուցանիշների:
 
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնության նմուշը համապատասխանում է 2-րդ, իսկ Ղազախստանի Հանրապետության նմուշը՝ 3-րդ կարգի ցորենին։
 
ՍԱՏՄ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն