Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար․ ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը. Արգիշտի Մեխակյան
17-11-2025 11:35:00 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ նախնական ամփոփ տվյալների, ստացել է 15 հազար 298 քվե: ՔՊ ընտրացուցակը գլխավորած Արգիշտի Մեխակյանը սոցցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել և գրել.
Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար․ ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել և ձեր սպասելիքները իրականություն դարձնել, շարունակել հետևողական ու նվիրումով ծառայել ձեզ ու համայնքին՝ ազնվությամբ, հոգատարությամբ ու աշխատանքով»։