Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի ուղին»


 

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի ուղին»

  • 17-11-2025 14:05:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ ներառյալ էներգետիկա, ենթակառուցվածքներ, արհեստական բանականություն և ներդրումների խթանում:
 
«Գոհունակությամբ կարող եմ նշել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի ընդլայնման, ռազմավարական գործընկերությունը նոր բովանդակությամբ ու կոնկրետ նախաձեռնություններով հագեցնելուն միտված քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև հաստատված խաղաղության հետևողական ամրապնդման հարցում ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը»,- նշել է նախարար Միրզոյանը:
 
Անդրադարձ է կատարվել օգոստոսին 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Հաշվի առնելով, որ լրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի խորհրդանշական 100-րդ օրը՝ Արարատ Միրզոյանը և Ալիսոն Հուքերն արձանագրել են համաձայնությունների իրականացման ուղղությամբ այս ընթացքում առկա առաջընթացը, ինչպես նաև անելիքները: Մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների շուրջ:
 
Ընդգծվել է վերջինիս կարևորությունն ավելի լայն աշխարհագրությամբ տրանսպորտային և այլ կապուղիների ցանցի զարգացման հարցում։
 
Արարատ Միրզոյանը և Ալիսոն Հուքերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային այլ թեմաների շուրջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը