Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց


 

Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց

  • 06-03-2026 16:50:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։
 
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը:
 
ՀՀ ԱԳՆ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն