Մարթա Կոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին


 

Մարթա Կոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

  • 08-06-2026 19:00:28   |   |  Մամլո հաղորդագրություն

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առթիվ։
 
«Շնորհավորում եմ Հայաստանի ընտրություններում Ձեր հաջողության առթիվ։ Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալու ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան»,- նշել է Կոսը։
 
Նա հայտարարել է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան։
 
«Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է։ Այսօր մենք նաև կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում՝ մեր գործընկերությունը խորացնելու համար»,-նշել է Մարթա Կոսը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն