Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում. Մարկո Ռուբիո
09-06-2026 11:48:03 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով.
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով, որում, մասնավորապես, նշել է.
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր կուսակցության վերընտրման առթիվ: Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում, և մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) իրականացումը: Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»: