Մրցույթ բանվորական եւ սոցիալապես կարեւոր այլ մասնագիտությունների ներկայացուցիչների վերաբերյալ ԶԼՄ-ներում տպագրված լավագույն նյութի համար


Մրցույթ բանվորական եւ սոցիալապես կարեւոր այլ մասնագիտությունների ներկայացուցիչների վերաբերյալ ԶԼՄ-ներում տպագրված լավագույն նյութի համար

  • 04-04-2011 12:48:31   | Ռուսաստան  |  Հայտարարություններ
UC RUSAL (Հոնկոնգի բորսայում առեւտրային կոդը 486, առեւտրային կոդը Euronext-ում RUSAL/RUAL) աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողը հայտարարում է ,Արհեստավարժի կյանքի մեկ օրըե մրցույթի սկիզբը ԶԼՄ-ներում տպագրված լավագույն նյութի համար բանվորական եւ սոցիալական ոլորտի մասնագիտությունների վերաբերյալ (ուսուցչի, դաստիարակի, սոցիալական եւ բժշկական աշխատողների): Մրցույթի հայտարարման նպատակներն են աշխատանքի ոլորտի մարդկանց հանդեպ հանրության ուշադրության գրավումը, բանվորի եւ հանրայնորեն կարեւոր այլ մասնագիտությունների վարկի բարձրացումը, մասնագիտական զարգացման պատճառաբանումը, երիտասարդության մեջ խթանների ձեւավորումը հասարակության կողմից պահանջարկված մասնագիտությունների ձեռք բերման համար: Մրցույթի մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես պրոֆեսիոնալ լրագրողները, այնպես էլ ընկերության ներկայության տարածաշրջանների անհատ հեղինակները, որոնց նյութերը կտպագրվեն ԶԼՄ-ներում: Մրցույթի մասնակցության համար ընդունվում են ակնարկներ, պատկերներ, տեսանյութեր, ձայնապատկերներ, ֆոտոթղթակցություններ եւ այլ հրապարակումներ` հրատարակված տպագիր կամ էլեկտրոնային ԶԼՄ-ներում կամ եթեր հեռարձակված 2011 թ. ապրիլի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Ներկայացված աշխատանքների քննարկման եւ հաղթողների որոշման համար կստեղծվի մրցութային հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն լրագրության ոլորտի փորձագետներ: Մրցույթի համար աշխատանքները կընդունվեն մինչեւ 2011 թ. հուլիսի 1-ը ներառյալ: Մրցութային հանձնաժողովը կորոշի հաղթողներին մինչեւ 2011 թ. հուլիսի 15-ը: Մրցույթի հաղթողները կպարգեւատրվեն թանկարժեք մրցանակներով` նոթբուկներ, պլանշետային համակրգիչներ եւ Apple ընկերության կոմունիկատորներ: ,Մենք կցանկանայինք տեղեկատվական ոլորտում շեշտերի փոփոխություն սպառող ժամանակակցից, որի կերպարը մի շարք ԶԼՄ-ներում առաջ է մղված, դեպի աշխատանքի ոլորտի մարդիկ, որոնք իրական ներդրում են կատարում երկրի, իրենց մարզերի, իրենց համաքաղաքացիների կենսամակարդակի բարձրացման գործում: Մենք հույս ունենք, որ մեր նախաձեռնությունը կպաշտպանվի ԶԼՄ-ների եւ նրանց լսարանների կողմից, եւ մենք կկարողանանք բոլորս միասին փոխել իրավիճակը եւ ապացուցել, որ աշխատանքն իրապես հարգարժան է, ուշադրություն կբեւեռենք նրանց վրա, ովքեր իրական լումա ունեն մեր ապագայի համար: Միշտ կարեւոր է առաջին քայլը կատարել: Հնարավոր է, որ բանվորական եւ սոցիալական ոլորտների մասնագիտությունների վարկի բարձրացման շնորհիվ այսօրվա շրջանավարտներից շատերը ընտրություն կկատարեն հօգուտ հենց այդ մասնագիտացումներիե,- նշել է UC RUSAL-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վ.Կուրոչկինան: ,Արհեստավարժի կյանքի մեկ օրըե մրցույթի վերաբերյալ կանոնադրությանը կարելի է ծանոթանալ www.rusal.ru կայքէջում եւ ԱՐՄԵՆԱԼ գործարանի մամուլի ծառայությունում: Կապ` Ալեքսանդր Մելքումյան (010) 23-45-24, (091) 40-12-80 melkumyan_a@armenal.am
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play