Քննություններ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար


Քննություններ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար

  • 29-03-2011 16:04:42   | Հայաստան  |  Հայտարարություններ
Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների /ներառյալ 2009-2010ուստարվա/ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու նպատակով ս.թ.-ի ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը /ներառյալ/ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում կազմակերպվում է փաստաթղթերի ընդունելություն: Ցանկացողները դիմում հայտի հետ միասին պետք էներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը. ա) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) եւ ներդիրի (միջուկի) բնօրինակները` պատճենների հետ միասին բ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը` պատճենի հետ միասին, գ) 2 լուսանկար (3X4սմ չափսի), Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր /բացի շաբաթ եւ կիրակի օրվանից/` ժամը 10-16-ին, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարություն /609 սենյակ/: Տեղեկությունների համար զանգահարել 52-56-62:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ