Օլիմպիական չեմպիոնը հայտնաբերվել է մահացած


Օլիմպիական չեմպիոնը հայտնաբերվել է մահացած

  • 06-07-2011 07:58:49   | Ֆինլանդիա  |  Սպորտ
Ֆինլանդիայի անվանի դահուկորդ, Նագանոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն Միկա Մյուլյուլյան հայտնաբերվել է մահացած Ֆինլանդիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Կոկոլա քաղաքի իր բնակարանում, տեղեկացնում է BBC-ն: Նա 41 տարեկան էր: Ոստիկանությունը դեռեւս չի հաղորդում դեպքի մանրամասները, միայն ընդգծում է, որ չեմպիոնի մահը բռնության հետեւանք չի համարում: Իր ոսկե մեդալը Մյուլյուլյան ստացել է Նագանոյի 1998 թ.-ի խաղերի ժամանակ: Սպորտային կարիերայի ընթացքում նա ստացել է 6 օլիմպիական մրցանակ եւ 4 անգամ դարձել աշխարհի չեմպիոն:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play