Լույս է տեսել Գեւորգ Մինասյանի «Բելգիան եւ հայերը» երկհատորյակի առաջին մասը
15-09-2011 18:00:04 | Բելգիա | Նոր գրքեր
Լույս է տեսել Բելգիայում հրատարակվող հայկական «Լրագիր» ամսաթերթի հիմնադիր եւ խմբագիր Գեւորգ Մինասյանի «Բելգիան եւ հայերը» երկհատորյակի առաջին մասը:
Առաջին հատորում հեղինակն ամփոփ ներկայացրել է պատմագրական ակնարկ հայ-բելգիական վաղնջական առնչությունների, Բելգիա հասած առաջին հայերի, Բելգիայի, եւ ոչ միայն, ամենասիրված չորս հայ սրբերի, նրանց ունեցած դերի, հայ-բելգիական առաջին խնամիական կապերի, հայ առեւտրականների, հայագետ բելգիացիների, ինչպես եւ Բելգիայում բնակվող անվանի հայերի մասին:
Երկրորդ հատորում կներկայացվեն հայկական կազմակերպությունները, եկեղեցին, կուսակցությունները, անհատներ, ընտանիքներ, հայերենին վարժ տիրապետող բելգիացիներ, հայագետներ, որոնք մեծ ավանդ ունեն հայապահպանության եւ հայաճանաչման գործում: Փորձ կարվի ներկայացնել վիճակագրական տվյալներ Բելգիայում հաստատված հայերի մասին: