Վրաստանում կայացավ «Հարյուր ու մեկ հայրենը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը
07-10-2011 15:04:09 | Վրաստան | Նոր գրքեր
Հոկտեմբերի 6-ին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունում կայացավ Վրաստանի ճանաչված մշակութային գործիչ, թարգմանիչ եւ արձակագիր Գիվի Շահնազարի` հայ միջնադարյան բանաստեղծ Նահապետ Քուչակի «Հարյուր ու մեկ հայրենը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, գիրքը ներկայացրել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուան:
Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: