Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշման համաձայն ԱՄՆ-ի նախագահ Վ.Վիլսոնը հայտնել է իր «իրավարարական վճիռը»` Էրզրումի, Տրապիզոնի, Վանի
և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի սահմանագծման մասին: Վիլսոնի վճռով Արևմտյան Հայաստանի տարածքը պետք է կազմեր 90 հազար քառ. կմ: Ռուսահայաստանի հետ միասին Հայաստանի տարածքը հասնում էր շուրջ 161 330 քառ. կիլոմետրի:Copyright © 2025 | Developed by ITMedia