Ծնվել է եկեղեցական, քաղաքական եւ մշակութային գործիչ, հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւը

  • -- ::   | Armenia  |  


348թ.սեպտեմբերի 29 -ին ծնվել է եկեղեցական, քաղաքական եւ մշակութային գործիչ, հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւը:

Սերում է Պարթև

(Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից, Ներսես Մեծի որդին է: Ստացել է կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի դպրոցներում: Տիրապետել է հունարենի, ասորերենի, պարսկերենի: 387 թվականին ընտրվել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեց լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի
շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ Ե արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է 439 թ. սեպտեմբերի 7-ին, Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում:

 

  -