1983թ. օգոստոսի 31 - Հայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ Գ.Նժդեհի աճյունը Վլադիմիրից գաղտնի փոխադրվել է Երեւան: Նույն
թվականի հոկտեմբերի 7-ին Նժդեհի աճյունից երկու մասունք (ողնաշարի ողերից մեկը եւ աջ ճկույթը) ամփոփվել են Խուստուփի լանջին` «Կոզնի» կոչվող աղբյուրի մոտ: 1987 թ. մայիսի 8-ին աճյունը ամփոփվել է Վայքի սբ. Աստվածածին (Սպիտակավոր) եկեղեցու պատի տակ: