1918թ. հուլիսի 6 - Թիֆլիսում վախճանվել է «Մշակ» թերթի խմբագիր Համբարձում Առաքելյանը

  • -- ::   | Georgia  |  


1918թ. հուլիսի 6 -ին  Թիֆլիսում վախճանվել է

հրապարակախոս, հաս-քաղ. գործիչ, գրող, մանկավարժ, «Մշակ» թերթի խմբագիր Համբարձում Առաքելյանը:

Նա ծնվել է 1855թ., ապրիլի չ-ին  Շուշիում: Ավարտել է Բաքվի ռեալ, ուսումնարանը (1879), սովորել Մոսկվայի երկրագործ, ուսումնարանում: 1881-ին Շուշիում հիմնադրել է Կովկասի հայոց

բարեգործական ընկերության մասնաճյուղ, իսկ 1892-98-ին եղել  Թիֆլիսի ընկերության մասնաճյուղի քարտուղարը: 1898-ից ընտրվել է  ազգային հոգաբարձության նախագահ: 

 

1904-ին հայ պատվիրակության կազմում, Հայկական հարցի արծարծման նպատակով, մասնակցել է Հաագայի խաղաղության միջազգային կոնգրեսին: 1913-18-ին հրատարակել եւ խմբագրել է  «Մշակը»:
1915-ին ստեղծել է հայ գաղթականներին օգնող հանձնաժողով, իսկ 1917-ին հիմնադրել գրագիտություն տարածելու ընկերությունը: Համբարձում Առաքելյանը գրել է բազմաթիվ գեղարվեստական երկեր, կատարել թարգմանություններ, կազմել «Հանրագիտական բառարան» (հ. 1, 1915, 2-րդ հատորն անտիպ է): 
Եղել է մի շարք երկրների գիտ. ընկերությունների անդամ: Հայ ժող. կուսակցության հիմնադիրներից է (1918): 
Սպանվել է Թիֆլիսում՝ հանրահավաքի ժամանակ պատահական կրակոցից:
 
 
  -