2000 թ. ապրիլի 12-ին ԱՄՆ-ի
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան քառասուն անդամներ հանդես են եկել մի շարք ելույթներով` ոգեկոչելով Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը:Կոնգրեսականների ուղիղ եթեր հեռարձակված ելույթները կազմակերպել է կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը` համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Ջոն Փորթերի նախաձեռնությամբ:
Հանձնախումբը մշակել է թիվ 298 բանաձևը, որը ԱՄՆ-ի նախագահին կոչ է արել Հայոց ցեղասպանության շուրջ համապատասխան նյութեր ապահովել արտաքին գործերի նախարարության և արտաքին կապերի ծառայությունների բոլոր պաշտոնյաների համար: