2002 թ. Վախճանվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը


13-07-2002   | Canada  |  

 

2002 թ. հուլիսի 13-ին վախճանվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ ՅուսուֆՔարշը: 
 
Նրա լուսանկարած անձերի թվում են Էլիզաբեթ Բ-ն, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն և Հեմինգուեյը։ Հատկապես հայտնի է նրա Չերչիլի լուսանկարները։
 
Յուսուֆը (հայկական անունը Հովսեփ էր) ծնվել է Մարդին քաղաքում, Օսմանյան կայսրության շրջանում։ Ցեղասպանության ժամանակ փոքրիկ տղա է եղել, ընտանիքը ենթարկվել է հալածանքի: 1922 թ. ընտանիքով փախել են Հալեպ։ Շուտով հայրը Յուսուֆին ուղարկեց Կանադա` քեռի Նաղաշի մոտ ապրելու ու նոր կյանք սկսելու համար:
 
Անգլիացի մի լրագրող գրել է բրիտանական թերթում, որ «երբ հայտնի մարդիկ սկսում են անմահության մտածողությունը, նրանք կանչում են Օտտավայի Քարշը»։


News from Armenia and Diaspora - Noyan Tapan