Pan-Armenian reunion of Diaspora Armenian graduates of Armenian universities to be held <br />


Տեղի կունենա Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների առաջին համահայկական հավաքը

  • 22-07-2010 15:00:00   |   |  
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2010 թվականի սեպտեմբերի 20-22-ին Երեւանում տեղի կունենա Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների առաջին համահայկական հավաք, որի ընթացքում կքննարկվի ՀՀ բուհերի սփյուռքահայ շրջանավարտների դերը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքում հայապահպանության գործում, ինչպես նաեւ` կստեղծվի սփյուռքահայ շրջանավարտների համահայկական ընկերակցություն:
Հավաքի մասնակիցները կայցելեն ՀՀ բուհեր, որտեղ կկազմակերպվեն հանդիպումներ, դասախոսություններ, սեմինարներ:

Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ հավաքին մասնակցելու Ձեր համաձայնությունը, որի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջում` www.mindiaspora.am:

Հավաքին մասնակցելու Ձեր հայտը խնդրում ենք ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Վազգեն Սարգսյանի 26/1, 5-րդ հարկ կամ հետեւյալ էլեկտրոնային հասցեներով` [email protected]; [email protected]; [email protected]:
  -