Commemoration of Chinese Language Day


Չինարեն լեզվի օրվան նվիրված միջոցառում

  • 20-04-2011 11:00:00   |   |  
Ապրիլի 20, ժամը` 11:00-12:00 ՄԱԿ-ում տեղի կունենա Չինարեն լեզվի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության կողմից Հայաստանում Չինաստանի դեսպանատան եւ ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ:

Միջոցառումը նվիրված է ՄԱԿ-ում Չինարեն լեզվի օրվան: Այն նպատակ ունի բարձրացնել ՄԱԿ-ի յուրաքանչյուր պաշտոնական լեզվի պատմության, մշակույթի ու ձեռքբերումների հանդեպ իրազեկվածությունն ու հարգանքը:

Մասնակիցներն են`

Տկն. Դաֆինա Գեռչեւա, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ

Ն.Գ. Թիան Չանչուն, ՀՀ-ում Չինաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ

Տկն. Մարիա Դոցենկո, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ

Տկն. Նաիրա Գրիգորյան, ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ

Ուսանողներ

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ

Լրատվամիջոցների ներկայացուցիչներ

Միջոցառումը տեղի կունենա ՄԱԿ-ի ճեմասրահում Պ. Ադամյան 14 փ. հասցեով:
  -