At National Library of Armenia the exhibition celebrating the 150 anniversary of Grigor Zohrap will open


Հայաստանի Ազգային գրադարանում կբացվի Գրիգոր Զոհրապի 150-ամյակին նվիրված ցուցահանդես

  • 14-04-2011 13:00:00   |   |  
Ապրիլի 14-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Ազգային գրադարանի «Վերնատուն» սրահում կբացվի Գրիգոր Զոհրապի 150-ամյակին նվիրված ցուցահանդես։

Ցուցափեղկերում կներկայացվեն Գրիգոր Զոհրապի գրքերից, նրա հոդվածները եւ ստեղծագործությունները` տպագրված «Ծաղիկ», «Մանանա», «Տարազ», «Համբավաբեր» հանդեսներում:

Առանձին ցուցափեղկ նվիրված է Գ.Զոհրապի մասին գրված գրքերին: Այստեղ ներկայացված են Արշակ Ալպօյաճյանի «Գրիգոր Զոհրապ», Ասատուր Հրանտի «Դիմաստուերներ», Մինաս Հյուսյանի «Գրիգոր Զոհրապ», «Մեծ Եղեռնի զոհ գրողները», «Գրիգոր Զոհրապի արվեստը» եւ այլ գրքեր:
  -