A donation ceremony in RA Ministry of Nature Protection


Նվիրատվության արարողություն ՀՀ Բնապահպանության նախարարությունում

  • 18-03-2011 12:30:47   |   |  
Մարտի 18-ին, ժամը՝ 12:30-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունում
տեղի կունենա նվիրատվության արարողություն։

Բրազիլիայի կառավարությունը Երեւանում իր դեսպանության միջոցով ՀՀ կառավարությանը կնվիրաբերի ավելի քան 80.000,00 (ութսուն հազար) ԱՄՆ դոլլարի արժողությամբ սարքավորումներ Բնապահպանության նախարարության վտանգավոր եւ թունավոր նյութերի վերահսկման լաբորատորիայի համար, ինչպես նաեւ մեկ արտաճանապարհային մեքենա:

Նվիրատվությունը Բրազիլիայի կառավարության Հումանիտար Օգնության ծրագրի մաս է` ի պատասխան ՀՀ կառավարության միջազգային օգնության խնդրանքի Նուբարաշենի թունաքիմիկատների եւ այլ թունավոր թափոնների վայրում վնասի վերահսկման գործողությունների վերաբերյալ:


  -