The Civilitas Foundation cordially invites you to the first discussion in its new series called <br /> One Hundred Questions and Answers<br />


«Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնած «Հարյուր հարց ու պատասխան» նոր քննարկումների շարքի առաջին միջոցառման հյուրը Վարդան Օսկանյանն է

  • 28-02-2011 16:00:00   |   |  
Փետրվարի 28-ին` ժամը 16-ին, «Երեւան» հյուրանոցի «Ռոսսինի» սրահում տեղի կունենա «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնած «Հարյուր հարց ու պատասխան» նոր քննարկումների շարքի առաջին միջոցառումը:

Հյուրը «Սիվիլիթաս»-ի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է:

Ամենամսյա պարբերականությամբ այս քննարկումների հյուրերը կլինեն պաշտոնյաներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ եւ այլն: Քաղաքացիները հնարավորություն կունենան անմիջական հարցեր ուղղել հասարակության կյանքի տարբեր բնագավառների ու մակարդակների համար պատասխանատու անձանց:

Քննարկումները կվարի «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով` 010 500 119 հեռախոսահամարով:
Տեղերը սահմանափակ են:
  -