Third Monitoring AIDS Pandemic Review in the Commonwealth of Independent States (CIS) “Functional Second Generation Surveillance System: new opportunities and challenges”


ՄԱԿ-ի ՄԻԱՎ / ՁԻԱՀ միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակը կազմակերպում է քննարկում

  • 23-02-2011 09:00:00   |   |  
Փետրվարի 22-25-ին, ժամը 9-18-ին, «Անի Պլազա» հյուրանոցում ՄԱԿ-ի ՄԻԱՎ / ՁԻԱՀ միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակը կազմակերպում է քննարկում «ԱՊՀ երկրներում ՁԻԱՀ-ի պանդեմիայի մոնիտորինգի երրորդ վերանայում. «Երկրորդ սերնդի հսկման ֆունկցիոնալ համակարգ. նոր հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով:

Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկիստանից եւ Տաջիկիստանից ժամանած մասնակիցները Հայաստանի մասնակիցների հետ միասին կքննարկեն տարածաշրջանում ՄԻԱՎ / ՁԻԱՀ -ի ուսումնասիրության վստահելի համակարգերի ներդրման գործում առկա խնդիրները եւ բացերը, ինչպես նաեւ ՄԻԱՎ համաճարակի դեմ պայքարի արդյունավետ ուղիները:

Մասնակիցներ`

Դաֆինա Գերչեվա, ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստան,

Մանոելա Գրոզդանովա, ՄԱՁԻԱՀ տարածաշրջանային համակարգող,

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյան,

ՀՀ ԱՆ Դոկտոր Լ.Զոհրաբյան, ՄԱՁԻԱՀ տարածաշրջանային խորհրդատու, ՄԱՁԻԱՀ տարածաշրջանային գրասենյակ,

Մամուլ:
  -