ROUND TABLE DISCUSSION ON THE ACTIVITIES AND PROBLEMS OF ARMENIAN RELIGIOUS ORGANISATIONS


IWPR հայաստանյան գրասենյակը կազմակերպում է կրոնական կազմակերպությունների խնդիրներին նվիրված կլոր սեղան

  • 27-01-2011 14:00:00   |   |  
Հունվարի 27-ին, ժամը 14:00-ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակի կազմակերպած կլոր սեղանի շրջանակներում կքննարկվեն կրոնական կազմակերպությունների առջեւ ծառացող խնդիրները:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կներկայացնի կրոնական կազմակերպությունների իրավիճակն ու խնդիրները Հայաստանում: Քննարկմանը զեկույցով հանդես կգա նաեւ Երեւանի ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Պարտակչյանը:

Քննարկմանը կմասնակցեն կրոնական ու հասարակական կազմակերպությունների, պատկան ու իրավապաշտպան մարմինների ներկայացուցիչներ, կառավարության ու Ազգային ժողովի` ոլորտի պատասխանատուներ, հոգեւորականներ ու ակտիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակ` + 374 10 53 92 04 հեռախոսահամարով կամ գրել iwprarmenia@gmail.com էլ-փոստի հասցեին:

Հասցեն` Եզնիկ Կողբացի 39:

  -