In Yerevan Chess Academy “Sport for sake of equal possibilities” first series of competitions of chess will take place


Երեւանի շախմատի ակադեմիայում տեղի է ունենալու «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի առաջին մրցաշարը

  • 17-06-2010 13:00:00   |   |  
Երեւանի շախմատի ակադեմիայում հունիսի 17-18-ը «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները հրավիրում են մասնակցելու «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի առաջին մրցաշարին, որը կազմակերպվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ:
Մրցաշարի նպատակն է քարոզել հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը:

Մրցաշարը կկայանա Երեւանի շախմատի ակադեմիայում: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, արագ շախմատի կանոններով:

Միջոցառմանը կմասնակցեն հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր, անհատներ: Մրցաշարին կմասնակցի 30 մարդ. կանայք եւ տղամարդիկ կմրցեն միասին` երեք մրցանակային տեղերի համար:

Մրցաշարի 2-րդ օրը հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Զավեն Անդրեասյանը, սեանս կտան մասնակիցներին:

Մրցանակ է սահմանված մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողի համար:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է:
  -