ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը եւ «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը կստորագրեն «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Հայկական Կարմիր Խաչի ընկերության համագործակցության համաձայնագիր»:
«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի շրջանակում փոխըմբռնման հուշագիր կստորագրվի նաեւ «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն ինք.» ամերիկյան կազմակերպության հայաստանյան գրասենյակի միջեւ` ի դեմս նախարար Ա. Աշոտյանի եւ գրասենյակի տնօրեն Ի. Սաղոյանի: