With the initiative of RA Economy Ministry, metrological researches will take place in the regions of Armenia. 27.05.2010 09:45


ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի մարզերում իրականացվելու են չափագիտական ուսումնասիրություններ

  • 27-05-2010 09:45:00   |   |  
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչության /տեսչության պետ` Աշոտ Ղազարյան/, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության /նախագահ` Աբգար Եղոյան/, «Սպառողների ազգային ասոցիացիայի» /նախագահ` Մելիտա Հակոբյան/ նախաձեռնությամբ` Հայաստանի մարզերում իրականացվելու են չափագիտական ուսումնասիրություններ /մասնավորապես շուկաներում, խանութներում օգտագործվող կշեռքների ստուգաչափման, չափագիտական նորմերին դրանց համապատասխանության ուղղությամբ/:
Ավտոմեքենաները կշարժվեն ժամը` 09:45-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության շենքի մոտից /հասցե` Կոմիտաս 49/2/:
  -