Tigran Mets 2150 anniversary 12.05.2010 13:00


Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակ

  • 12-05-2010 13:00:00   |   |  
Մայիսի 12-14-ը Երեւանի պետական համալսարանում կանցկացվի միջոցառումների շարք` նվիրված Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումների ընթացքում կհնչեն զեկուցումներ, կցուցադրվեն հայագիտական գիտահանրամատչելի ֆիլմեր, որոնք ծանոթ չեն հանրության լայն զանգվածներին:

Միջոցառումների բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 12-ին` ժամը 13:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
  -