In front of central building of YSU student gathering will take place, which will be followed by a march to the government building of RA. 06.05.2010 11:30


ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ տեղի կունենա ուսանողական հավաք, որին կհաջորդի երթ` դեպի ՀՀ Կառավարության շենք

  • 06-05-2010 11:30:00   |   |  
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ տեղի կունենա ուսանողական հավաք, որին կհաջորդի երթ` դեպի ՀՀ Կառավարության շենք:
Հավաքով եւ երթով հայ ուսանողությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ ՀՀ Կառավարության այն որոշումների, որոնցով կրկնակիորեն կրճատվել են մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը:
Բողոքի երթին կմասնակցեն Հայաստանի տարբեր ԲՈւՀ-երի ուսանողներ, ասպիրանտներ եւ պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ:
  -