Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա հուշամեդալների հանձնման արարողություն
29-04-2010 13:00:00 | |
Հայաստանի Ազգային գրադարանում «Համո Սահյան» հիմնադրամը բարերար Վահագն Հովնանյանի աջակցությամբ ստեղծված հուշամեդալներ կհանձնի հասարակական-քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանին, ժողովրդական դերասան Սոս Սարգսյանին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, գրականագետ Ֆելիքս Մելոյանին, կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանին, Սասուն Պասկեւիչյանին, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին, Գյումրիի պետական համալսարանի դասախոս Նաիրա Խաչատրյանին: Հայ գրական, մշակութային կյանքում ունեցած ներդրումների համար մեդալակիրները կստանան նաեւ «Համո Սահյան» հիմնադրամի շնորհակալագիր, Հ.Սահյանի «Ինձ բացակա չդնեք» ժողովածուի էլեկտրոնային խտասալիկը` հեղինակի ընթերցմամբ: