Քննարկում` նվիրված Հայաստանի Հանարապետությունում աշխատանքային իրավունքների իրացմանը

  • 25-07-2019 11:00:00   | Armenia  |  
Հուլիսի 25-ին, ժամը 11։00-ին «Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը DoubleTree by Hilton հյուրանոցի Փարիզ սրահում  (հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2,Երևան) կազմակերպում է աշխատանքային քննարկում` նվիրված Հայաստանի Հանարապետությունում աշխատանքային իրավունքների իրացմանը։
 
Միջոցառումը բաղկացած է լինելու երեք աշխատանքային խմբերից՝
 
 
1․Գործատուի և աշխատողի իրավահարաբերությունները. Աշխատողի անվտանգության ապահավումը և շահագործման կանխումը։
 
 
2․ Արհմիությունների դերը՝ աշխատողի իրավունքների և շահերի  պաշտպանության հարցում։
 
 
3․Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։
 
 
Աշխատանքային խմբերում ներգրավված են լինելու ներկայացուցիչներ խորհրդարանական երեք խմբակցություններից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, արհմիություններից և  հասարակական-քաղաքական սեկտորի այլ շահառու խմբերից։
 
 
Միջոցառումը բաց է  մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար։
 
 
  -