Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձի առիթով՝ հիշատակի արարողություն և հուշ-ցերեկույթ

  • 20-01-2020 12:00:00   | Armenia  |  
Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ կկազմակերպվի այցելություն Կոմիտասի անվան պանթեոն՝ Սիլվա Կապուտիկյանի շիրմին. տեղի կունենա հիշատակի խնկարկման արարողություն:
 
Ժամը 13:30-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում (Բաղրամյան պողոտա, Կապուտիկյան 1, բն, 26), կներկայացվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ թանգարանում կատարված վերանորոգման աշխատանքները և կամփոփվեն 2019 թ. իրականացված հոբելյանական ծրագրերը:
 
Հաջորդիվ՝ տեղի կունենա հուշ-ցերեկույթ, որին կմասնակցեն մշակույթի գործիչներ, արվեստագետներ, գրողներ,  կատարողներ:
 
 
 
 
 
 
  -