ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, Մ/Ծ գնդապետ Վարդան Վարդանյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ
24-01-2020 11:00:00 | Armenia |
Հունվարի 24-ին, ժամը 11.00-ին (խնդրում ենք ներկայանալ ժամը 10.40-ից սկսած) ՊԵԿ վարչական շենքում (Խորենացի 7 հասցեում, հարկային մուտքից) նախատեսվում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, Մ/Ծ գնդապետ Վարդան Վարդանյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Թեմա՝ «2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփում, մաքսային իրավախախտումների դեպքերի բացահայտման վիճակագրություն»
Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
Կանխավ շնորհակալություն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին