Խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին

26-02-2020 11:00:00   | Armenia  |  
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին
 
Փետրվարի 26-ին՝ ժամը 11-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական
լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված
գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:
 
Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացակարգային եւ բովանդակային կողմերը, համաձայնագրի շրջանակներում իրականացվող եւ նախանշվող երկկողմ ծրագրերը, այս գործընթացում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ձեւաչափերն ու ռազմավարությունը, ինչպես նաեւ`
համաձայնագրի կիրարկման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանն առնչվող հարցեր:
 
Լսումներին մասնակցելու հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչեւ ս. թ. փետրվարի 21-ը՝ ժամը 18:00-ը:
 
 
նաեւ` համաձայնագրի
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 924
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին