Տավուշի մարզի Բարեկամավան սահմանամերձ գյուղում կբացվի նոր տիպային փոստային բաժանմունք
12-08-2020 09:00:00 | |
«Հայփոստ» ընկերությունը սկսում է սահմանային համայնքների զարգացման իր նոր ծրագրի մեկնարկը: Օգոստոսի 12-ին Տավուշի մարզի Բարեկամավան սահմանամերձ գյուղում կբացվի նոր տիպային փոստային բաժանմունք: Նոր փոստատան բացման պաշտոնական արարողությանը կմասնակցեն ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Լրագրողների ավտոբուսը Սարյան 22-ից կշարժվի առավոտյան ժամը 09:00-ին:
Սիրելի գործընկերներ, որպեսզի կարողանանք հարմարավետ կազմակերպել այցելությունը, խնդրում ենք այսօր զանգահարել և տրամադրել մեկնող լրագրողների, օպերատորների և ֆոտոլրագրողների անունները: