Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի զարմիկներին նվիրված համերգ- ցուցահանդես կանցկացնի

02-12-2020 16:00:00   | Armenia  |  



Արամ Խաչատրյանի
տուն-թանգարանը  դեկտեմբերի 2-ին՝ 16:00-ին Արամ Խաչատրյանի զարմիկներ ճանաչված երաժիշտներ Կարեն Խաչատրյանի 100-ամյա և Էմին Խաչատրյանի 90-ամյա հոբելյաններին նվիրված համերգ-ցուցահանդես է կազմակերպելու:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ելույթ են ունենալու դաշնակահարներ Էլեն Սահակյանը, Սոնա Բարսեղյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, ալտահար Մաքսիմ Սահակյանը:
Համերգը վարելու է Օլյա Նուրիջանյանը:
 
Հնչելու են Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները։
Միջոցառումն իրականացվելու է հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ:
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 180
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին