Տեղի կունենա ասուլիս ԱՏՁՄ առաջիկա նախագծերի, մասնավորապես՝ «Արմաթ» լաբորատորիաների սպասվող ընդլայնման վերաբերյալ
19-01-2021 12:00:00 | Armenia |
Հունվարի 19-ին՝ ժամը 12:00, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում (Հակոբ Հակոբյան 3, Մերգելյան կենտրոն) տեղի կունենա ասուլիս ԱՏՁՄ առաջիկա նախագծերի, մասնավորապես՝ «Արմաթ» լաբորատորիաների սպասվող ընդլայնման վերաբերյալ։ Ընդլայնումը մեծ մասամբ վերաբերելու է ԱԹՍ կրթական աշխատանոցների գործարկմանը։
Ասուլիսի բանախոսներն են ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը և Վահան Վարդանյանը, ով հանդես կգա «Արմաթ» նախագծի հիմնադիր Կարեն Վարդանյանի ընտանիքի անունից։