Presentation and discussion of a study on witness protection in Armenia


Հայաստանում վկաների պաշտպանության վերաբերյալ ուսումնասիրության շնորհանդես եւ քննարկում

  • 18-10-2011 11:00:00   |   |  
Հոկտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կներկայացվի եւ կքննարկվի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից պատրաստված վկաների պաշտպանության վերաբերյալ զեկույցը, որը ներառում է միջազգային փորձի, ազգային օրենսդրության վերլուծության ներկայացում ու Հայաստանում գործնական իրականացման վերաբերյալ ուսումնասիրությունը:

Միջոցառմանը կմասնակցեն ներկայացուցիչներ Ազգային ժողովից, Վճռաբեկ դատարանից, Դատախազությունից, Արդարադատության նախարարությունից, Ոստիկանությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Փաստաբանների պալատից, նաեւ քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունթուլովն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հանդես կգան բացման ելույթով:

Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի եւ հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետեւյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389:
  -