The opening of Translation LAB at YSLU


Թարգմանչական կենտրոնի բացման արարողություն՝ ԵՊԼՀ-ում

  • 13-03-2012 14:00:00   | Armenia  |  

Մարտի 13-ի, ժամը՝ 14:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի կունենա Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) և ԵՊԼՀ-ի կողմից հիմնադրված թարգմանչական կենտրոնի (լաբորատորիայի) բացման արարողությունը: 

 
Թարգմանչական կենտրոնի հիմնական նպատակն է ստեղծել ուսանողների համար թարգմանչական գործունեության տեսական գիտելիքներ և պրակտիկ փորձ ձեռք բերելու համար անհրաժեշտ միջավայր: Կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը և հատուկ համակարգչային ծրագրերի օգտագործումը, ինչպես նաև որակյալ մասնագիտական գրականության առկայությունը հնարավորություն կտան ուսանողներին հմտանալ թարգմանչական գործում և արդեն իսկ ուսումնական գործընթացի շրջանակներում ձեռք բերել աշխատանքային փորձ: Կենտրոնի համագործակցությունը մի շարք կազմակերպությունների հետ ուսանողներին լրացուցիչ պրակտիկ փորձ ձեռք բերելու հնարավորություն է տալիս:
Բացման խոսքով ելույթ կունենան ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը: ԵՊԼՀ դասախոս Սոնա Հովհաննիսյանը կպատմի կենտրոնի ռազմավարության մասին, ինչպես նաև կներկայացնի կենտրոնի համագործակցությունը «Արտերիա» մշակութային-քննադատական կայքի և TEDxYerevan-ի հետ: ԵՊԼՀ ուսանողները կներկայացնեն նորաստեղծ թարգմանչական բլոգը: 
 
ԵՊԼՀ թարգմանչական կենտրոնը ստեղծվել է Շվեդիայի Միջազգային Զարգացման Գործակալության/SIDA կողմից ֆինանսավորված և ԵՀՀ կողմից իրականացվող «Եվրոպա» ծրագրի շրջանակներում: «Եվրոպա» ծրագիրը նպատակ ունի նպաստել ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի արդյունավետ իրագործմանը  Հայաստանում:
Բացման արարողությանը հրավիրված են ՀՀ նախարարությունների, դեսպանատների, բուհերի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 
 
  -