Caucasus-2011 International Conference


Կովկասի ինստիտուտն անցկացնում է Կովկաս-2011 միջազգային գիտաժողովը

  • 25-05-2012 09:00:00   | Armenia  |  

 

Մայիսի 25-ի, ժամը՝ 09:00-ին (Գրանցում)  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի, «Տիգրան Մեծ» սրահում Կովկասի ինստիտուտն անցկացնում է Կովկաս-2011 միջազգային գիտաժողովը,
 
Աշխատանքային լեզուներ` ռուսերեն և անգլերեն:
 
Գիտաժողովը կամփոփի 2011 թվականը Կովկասում` ուշադրությունը սևեռելով Հյուսիսային և Հարավային Կովկասի քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումներին, էթնոքաղաքական կոնֆլիկտներին, արտաքին խաղացողների դերին և տարածաշրջանային անվտանգության թեմաներին: Գիտաժողովի մասնակիցներն են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Եվրոպայի գիտնականները, լրագրողները և հասարակական գործիչները:
Զեկուցողների թվում են. Գելա Վասաձե` «Black Sea Press» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր, Թբիլիսի, Ռաուֆ Միրգադիրով` «Զերկալո» օրաթերթի քաղաքական վերլուծաբան, Բաքու, Մուրատ Գուկեմուխով` «Ազատություն» ռադիոկայանի հյուսիսկովկասյան խմբագրության լրագրող, Չերկեսկ, Պիտեր Սեմնեբի` Հարավային Կովկասում ԵԽ նախկին հատուկ ներկայացուցիչ, Բրյուսել, Ալեքսեյ Մալաշենկո` Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի գիտական խորհրդի անդամ, Մոսկվա, Օզգյուր Ունլուխիսարջիկլի` Հերման Մարշալլի հիմնադրամի գրասենյակի տնօրեն, Անկարա, Դավիթ Պետրոսյան` «Նոյյան Տապան» գործակալության քաղաքական վերլուծաբան, Երևան, Ալեքսանդր Իսկանդարյան` Կովկասի ինստիտուտի տնօրեն, Երևան, Սերգեյ Մինասյան`  քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար, Կովկասի ինստիտուտ, Երևան:
 
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`
Կովկասի Ինստիտուտ 
0010 Երևան, Հայաստան
Ե. Կողբացի 39
Հեռ.: +374 10 54 06 31/32
Ֆաքս: +374 10 54 06 32
Էլ. հասցե: contact@c-i.am  
http://c-i.am 
 
  -