THE SECRETARY-GENERAL - MESSAGE FOR YEAR OF CRYSTALLOGRAPHY


THE SECRETARY-GENERAL - MESSAGE FOR YEAR OF CRYSTALLOGRAPHY

  • 20-01-2014 15:27:23   | Armenia  |  Social

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Բյուրեղագրության տարվա առթիվ.
 
Այս տարի նշվում է ժամանակակից բյուրեղագրության հիմնադրման հարյուրամյակը: Մենք նշում ենք նորարարական առաջընթացի 100 տարին:
Բյուրեղագրությունը հիմնարար նշանակություն ունի նյութի կառուցվածքը հասկանալու հարցում:
Այն չափազանց կարեւոր դեր ունի նյութագիտության, առողջապահության, գյուղատնտեսության եւ կենսատեխնոլոգիայի ասպարեզներում:
Այսօր բյուրեղագրությունը կառուցվածքային գիտությունների առանցքում է. այն բացահայտում է հանքային նյութերի եւ կյանքի մոլեկուլների կազմությունը, գիտնականներին օգնում նախագծել նոր սերնդի նյութեր եւ կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցներ:  
Ի նշանավորումն այս կարեւոր ներդրումների՝ Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր վեհաժողովը 2014 թվականը հայտարարեց որպես Բյուրեղագրության միջազգային տարի: Նպատակն է՝ բարձրացնել իրազեկվածության մակարդակը բյուրեղների ներուժի վերաբերյալ, խորացնել համագործակցությունը եւ գործընկերություններ հաստատել ամբողջ աշխարհում: 
Բյուրեղագրությունը կարեւոր տեղ ունի, քանի որ մենք ձգտում ենք հասնել ներառական կայուն զարգացման. քաղաքականություններ, որ նպաստավոր են մարդկանց եւ մոլորակի համար:
Երախտագիտություն եմ հայտնում UNESCO/ՄԱԿԳՄԿ-ին, ինչպես նաեւ Բյուրեղագրության միջազգային միությանը եւ մյուս բոլոր գործընկերներին:
Շնորհակալություն, որ ձգտել եք օգնել հասարակություններին՝ շահագործելու գիտությունների ամբողջ ներուժը հանուն կայուն զարգացման: Եկեք Տարին վերածենք մեծ հաջողության:
 
  -   Social