Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահին
07-06-2017 18:55:13 | | Press release
Յունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցական նամակ է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական յարձակումների հետեւանքով անմեղ զոհերի եւ վիրաւորների կապակցութեամբ:
Ամենայն Հայոց Հայրապետը, դատապարտելով ահաբեկչական գործողութիւնները, Հայ Եկեղեցու հոգեւոր դասի եւ հավատացելոց անունից զօրակցութիւն է յայտնել Իրանի բարեկամ ժողովրդին` Բարձրեալի մխիթարութիւնը հայցելով զոհուածների ընտանիքներին:
Նորին Սրբութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութեան իշխանութիւններին ուժ եւ կորով է ցանկացել` ստեղծուած դժուարին կացութեան յաղթահարման եւ Իրանի խաղաղասէր ժողովրդի կեանքը խաթարող նման ոճրագործութիւնների կանխարգելման գործում: