1988 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ հյուսիս-արեւմուտքում տեղի է ունեցել աղետալի երկրաշարժ

  • -- ::   | Arménie  |  

1988թ. դեկտեմբերի 7-ին (տեղական ժամանակով 11 անց 41 րոպե 22,7 վրկ.) Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի

երկրաշարժ: Երկրաշարժի հետեւանքով զանգվածային վնասվածքների եւ փլուզումների են
ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել:
1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ ուժի երկրաշարժեր երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան լինում են 15-20 հատ:

Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ եւ ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) եւ Սպիտակում (4հազ) մարդ: Ավերվել են 170 արդյունաբերական ձեռնարկություններ: Հայաստանին համակողմանի օգնություն են ցույց տվել 113 երկիր եւ 7 միջազգային կազմակերպություններ:

 

  -